Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ստուգում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հնարավոր խախտման մասին հաղորդագրությունները։ Ավելի վաղ համացանցում տեղեկություն էր տարածվել դեկտեմբերի 27-ի երեկոյան Հադրութի շրջանում հայկական և ադրբեջանական կողմերի փոխհրաձգության մասին:
«Կողմերի հաշտեցման կենտրոնն ստուգում է 2020թ-ի դեկտեմբերի 27-ին Հադրութի շրջանում ավտոմատ հրաձգային զենքի հնարավոր կիրառման մասին տեղեկատվությունը»,- ասված է ՌԴ ՊՆ կայքի հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում ընդգծել են, որ ռուս խաղաղապահները շարունակում են շուրջօրյա հետևել շփման գծում տիրող իրավիճակին: