Ռուսական խաղաղապահ զորախմբի (ՌԽԶ) ռազմական բժիշկները Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքում եւ կողմերի շփման գծի երկայնքով տեղակայված դիտակետերում սկսել են խաղաղապահների պատվաստումները: Այս մասին հայտնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:

Օրվա ընթացքում ՌԽԶ բժիշկների արտագնա բրիգադները Լեռնային Ղարաբաղի Մարտունիի եւ Մարտակերտի շրջանների երեք դիտակետերում պատվաստել են մոտ 100 զինծառայողների:


Լեռնային Ղարաբաղ է առաքվել պատվաստանյութի ընդհանուր շուրջ 2 հազար դեղաչափ, որպեսզի ընդգրկեն խաղաղապահների ամբողջ անձնակազմին: Պատվաստանյութը բերվել է հատուկ ջերմակոնտեյներներով, որոնք ապահովել են փոխադրելիս պատվաստանյութերի անխաթարությունը:

Պատվաստումը կատարվում է 2 փուլով: Հունվարի 14-31-ը ամբողջ անձնակազմին կներարկվի պատվաստանյութի առաջին բաղադրիչը, իսկ փետրվարի 1-ից 28-ը՝ երկրորդը: