ԱՄՆ պաշտոնաթող գեներալ Լլոյդ Օսթինը հայտարարել է ՌԴ-ի հետ ավելի սերտ համագործակցելու պատրաստակամության մասին` Փենթագոնի ղեկավար նշանակվելու դեպքում:
«Եթե ես նշանակվեմ, ուղիներ կփնտրեմ, որպեսզի կանխեմ լարվածության վտանգավոր սրումը, կպաշտպանեմ մեր շահերն ու արժեքները և կբացեմ Ռուսաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ավելի մեծ համագործակցության դռները»,- ասել է Օսթինը:
Պոտենցիալ համագործակցության ոլորտների թվում Օսթինն առանձնացրել է սպառազինության նկատմամբ վերահսկողությունը, ահաբեկչության դեմ պայքարը, զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելումը, ինչպես նաև ռազմական հակամարտությունների լուծումն այն վայրերում, որտեղ ռուսական և ամերիկյան զորքերը գործում են միմյանց մոտ։
Նա ընդգծել է, որ անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի գլխավոր խնդիրը «Ռուսաստանին զսպելն է»։
Օսթինը հավելել է, որ, իր կարծիքով, Մոսկվան իր աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար օգտագործում է այնպիսի միջոցներ, այդ թվում ՝ զինվորականներ, որոնք հակասում են ամերիկյան շահերին և միջազգային իրավունքին: