Ռուս զինծառայողներն Արցախում դիտորդական դիրքերում ծառայության ժամանակ հակաահաբեկչության կանոնավոր վարժանքներ են անցկացնում: Հաղորդում է ՌԴ ՊՆ-ը։
«Տագնապ» ազդանշանի ժամանակ գործողություններ վարելիս խաղաղապահները մշակում են դիրքավորման, դիրքերը պաշտպանելու, ինչպես նաև երթևեկությունը դադարեցնելու նպատակով մայրուղին փակելու գործողություններ:
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերը հագեցած են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու համար:
Բացի այդ, ենթակառուցվածքը ներառում է հարմարավետ բնակելի մոդուլներ, որոնք համալրված են անհրաժեշտ կենցաղային սարքավորումներով, սպասքով, էլեկտրական սարքերով, ջեռուցման և օդորակման համակարգերով: