Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արցախի հերոս Կարեն Ջալավյանին ծննդյան օրվա առթիվ:

«Սիրելի՛ հրամանատար,

Իմ հարգանքն ու խոնարհումը Հայրենիքի համար ցուցաբերած Ձեր անմնացորդ նվիրմանն ու անձնուրաց ծառայությանը: Համոզված եմ՝ Հայի Ձեր հերոսական տեսակից ու օրինակից սերունդները արժանապատվության և քաջության դասեր կառնեն՝ վերստին նյութականացնելով հաղթանակներ կերտելու մեր հավաքական կամքն ու ցանկությունը:

Բարի տարեդարձ, Արցախի՛ հերոս»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: