ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ներկայացրեց սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքերի ցանկում առաջարկվող լրացումները: «Նախագծի ընդունման պարագայում, սահմանամերձ համայնքների ցանկը կլրացվի Գեղարքունիքի ու Սյունիքի մարզի ևս 39 համայնքներով, ընդհանուր՝ 77: Տվյալ համայնքները կստանան անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում, կոմունալ վճարների 50 տոկոս փոխհատուցում և դպրոցական դասագրքերի անվճար տրամադրում»,- ասաց նախարար Մեսրոպ Առաքելյանը: «Մեր ռազմավարությունն այն է, որ անվտանգային առումով սահմանամերձ գյուղ լինելը զարգացման խոչընդոտ չնշանակի, հակառակը՝ դա դառնա ոչ թե թերություն, այլ լինի առավելություն»,- հայտարարեց վարչապետը: