Փետրվարի 15-ին զինված ուժերում մեկնարկել է նոր ուսումնական փուլը։ Զորամիավորումներում և զորամասերում ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ անցկացվել են հանդիսավոր արարողություններ:

Հրամանատարներն անձնակազմին շնորհավորել են ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ, ներկայացրել առաջնային խնդիրները, հորդորել առանձնակի ուշադրություն դարձնել մարտական պատրաստությանը, պետական պարգևներ հանձնել ռազմական գործողությունների ընթացքում առանձնակի արիություն ցուցաբերած մի շարք պահեստազորայինների։


Ուսումնական նոր փուլի մեկնարկի հանդիսավոր արարողություններին հաջորդել են մարտավարաշարային պարապմունքներ: