Ռուս խաղաղապահների կողմից` 27 դիտակետում իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ը։

«Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների՝ իրենց մշտական բնակության վայր վերադառնալու անվտանգությունը, քաղաքացիական ավտոտրանսպորտի երթևեկությունը, պարենի և տարբեր ապրանքների փոխադրումը Լաչինի միջանցքով:

Ընդհանուր առմամբ, 2020թ. նոյեմբերի 14-ից, Արցախում նախկին բնակության վայր է վերադարձել 52659 մարդ»,-ասված է հաղորդագրության մեջ։