ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ աճյունների որոնողական աշխատանքները դադարեցվել են անորոշ ժամանակով. «Փետրվարի 15-ից որոնողական աշխատանքներ չեն իրականացվում:
Ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության այսօր ևս արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ:
Սա զինադադարից հետո առաջին դեպքն է, երբ որոնումները դադարեցվում են այսքան երկար ժամանակով:
Մինչ այս պահը հայտնաբերվել է ընդհանուր 1485 զինվորական ու քաղաքացիական անձանց աճյուններ»,- նշված է հաղորդագրության մեջ: