Ուկրաինացի ուժայինների կողմից գնդակոծության հետևանքով 1 մարդ է զոհվել, 1-ը՝ վիրավորվել ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքում, լրագրողներին հայտնել է ԴԺՀ ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչը:
«Քաղաքացիների պաշտպանության՝ իր պարտքը կատարելիս, զոհվել է մեր հանրապետության պաշտպանը։ Եվս 1 զինծառայող վիրավորվել է, նրան ժամանակին բուժօգնություն է ցուցաբերվել»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Միխայլովկա գյուղում մարտերը վերսկսվել են՝ Ուկրաինայի զինված ուժերի և ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայի զինված ուժերի միջև։ Այս մասին Telegram-ալիքում հայտնել է աշխարհազորայինների նախկին պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Մարոչկոն:
Նա տեսանյութ է հրապարակել, որում տարբեր զենքերից ինտենսիվ կրակոցներ են լսվում։ Մարոչկոյի խոսքով՝ ԶՈՒ-ն կիրառում է հրազեն ու նռնականետեր, գնդակոծության գոտում դպրոց կա: