Ղարաբաղում հակամարտության սրացումից հետո, մեկնարկում են ադրբեջանական բանակի առաջին զորավարժությունները, որոնցում կներգրավվի մինչև 10 000 զինծառայող, հայտնում է РИА Новости-ն:

Ռուսաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ ադրբեջանական զորավարժությունները ռիսկ չեն ներկայացնում տարածաշրջանում կայունության և անվտանգության համար, քանի որ դրանք պլանային բնույթ են կրում: Նմանատիպ զորավարժություններ կանցկացվեն նաև Հայաստանում՝ մարտի 16-ից։
Ադրբեջանական բանակի զորավարժություններում կներգրավվեն նաև շուրջ 100 տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային կայանքներ, մինչև 30 միավոր ռազմական ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր:
Զորավարժություններն անցկացվելու են լեռնային և անտառապատ վայրերում:
Դրանք կտևեն մինչև մարտի 18-ը։