Ուկրաինայի զինված ուժերը հրետանային կրակ են բացել ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազգային միլիցիայի դիրքերի ուղղությամբ, այս մասին հայտնել է ռազմական գերատեսչության ներկայացուցիչ Յակով Օսադչին: Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ 16 արկ է արձակվել իրենց ուղղությամբ: «Խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար, մեր պաշտպանները ստիպված էին կրակ բացել հակառակորդի դիրքերի ուղղությամբ: Հակառակորդի զոհերի թիվը ճշտվում է»,- ասել է Օսադչին: