ԱԺ պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվելիս Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրում հանդիպել է «Պատանի երկրապահի» ակումբի շարքերը համալրելու եկած Գորիսի ու Կապանի 45 պատանիների հետ։

«Դուք պիտի դպրոցից իմանաք, որ մենք ունենք դարավոր թշնամի, դա թուրքն ա»,- ասել է նա։

«Մի ազգ, որ մեզ ցեղասպանել ա, չի կարա բարեկամ լինի։ Որպես հարևան պետություն՝ մենք կարանք տնտեսական, կամ ինչ-որ մի բնագավառի կապեր ունենանք, բայց դա չի նշանակում, որ մենք պիտի մոռանանք․․․»,- նշել է Միքայելյանը։