Ադրբեջանը 2021 թվականի հունվար-ապրիլ ամիսների արդյունքներով 2-րդ տեղում է՝ թուրքական սպառազինության գնման ցուցանիշով, հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը:

«Հունվար-ապրիլ ամիսներին Թուրքիայից պաշտպանական և ավիացիոն արտադրանքի արտահանումը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 47,7%-ով՝ մինչև 949,744 միլիոն դոլար: Հիմնական գնորդը եղել է ԱՄՆ-ը՝ 386,113 միլիոն դոլար (56% աճ)»,- նշում է գործակալությունը:

2-րդ տեղում Ադրբեջանն է։ Այս երկիրը Թուրքիայից 117,315 միլիոն դոլարի ռազմական արտադրանք է ձեռք բերել, ինչը 13,3 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

Հաջորդում են ԱՄԷ-ը՝ 90,299 միլիոն դոլար, Բանգլադեշը՝ 57,827 միլիոն դոլար, Գերմանիան՝ 50,014 միլիոն դոլար։