Արկադի Տեր Թադեւոսյանին` Կոմանդոսին, հետմահու շնորհվել է Ազգային հերոսի կոչում: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից:

«Արտուշ Թադևոսյանը (Արկադի Տեր -Թադևոսյան,Կոմանդոս)` Հայաստանի Ազգային հերոս
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-մայոր Արտուշ Թադևոսյանը (Արկադի Տեր -Թադևոսյան, Կոմանդոս) հետմահու պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով»,-ասվում է հաղորդագրությունում: