«Մենք պետք է ստիպենք նրանց՝ շպրտվեն, իրենց տեղը նստեն: Մենք չենք հանդուրժելու, պատրաստ ենք դրան: Մենք չենք ուզում կրակոցով, երկկողմանի լարվածություն: Այս պահի դրությամբ հանգիստ բանակցություններ են գնում:

Ժողովրդի բարոյահոգեբանական վիճակն այս պահին լարված է, ամեն ընտանիք այս պահին գիտի, որ Սև լճում սահմանը խախտվել է: Բայց ժողովուրդը պատրաստ է դուրս գալու, հայրենիք պաշտպանելու»,- «Լուրերի» հետ զրույցում հայտարարել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը: