«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով` Վարդենիսի հատվածում ադրբեջանցիները հայկական դիրք են վերցրել։

«Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ այսօր Վարդենիսի հատվածում ադրբեջանցիները հայկական դիրք են վերցրել։ Փորձեցինք տեղեկությունը ճշտել Վերին Շորժայի համայնքապետից, սակայն նա ասաց, որ չգիտի, և խորհուրդ տվեց պաշտպանության նախարարությունից ճշտել։ Կապվեցինք նաև անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ, մեր հարցին, թե ճի՞շտ է, որ ադրբեջանցիները հայկական դիրք են վերցրել, Թովմասյանը պատասխանեց․ «Ես սահմանից շարունակում եմ մտահոգիչ տեղեկություններ ստանալ, և սպասում եմ պաշտոնական բացատրությունների»։

Տեղեկությունը հաստատեց Վարդենիսի բնակիչ, որը սպա է, ասաց, որ ադրբեջանցիները առաջ են եկել, և մեր դիրքը հայտնվել է նրանց թիկունքում, իսկ զինվորներից տեղեկություն չունի»,- գրում է լրատվականը։