«Դեժավյու» թելեգրամ-ալիքը գրում է. «Հենց նոր տեղեկություն ստացանք, որ ադրբեջանցիները նորից առաջ են շարժվել դեպի Վարդենիս, այնքան են մոտեցել հայկական բնակավայրին, որ դեմ դիմաց հանդիպել են տեղացիների։ Վարդենիսցիները երբ սկսել են բանակցել, թե այս ո՞ւր եք եկել, հետ գնացեք, սա Հայաստանն է, ադրբեջանցիները հակառակն են պնդել և վեճի բռնվելով՝ ծեծել բնակիչներին։ Տեղի իրավապահները, Երևանի հետ կապ հաստատելուց հետո, հրահանգ են ստացել՝ ոչինչ չանել»։