Գազայի հատվածից շուրջ 4070 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, դրանցից 610-ն ընկել է անկլավի ներսում:
Ինչպես հաղորդել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը, «Երկաթե գմբեթ» ՀՀՊ համակարգը որսացել է արկերի մոտ 90%-ը:
Հիշեցնենք՝ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը սրվել է մայիսի սկզբին։