Մայիսի 12-ից ինձ ճղում եմ, որ եթե թշնամին հարձակվում է՝ իր վրա չկրակելը միայն ու միայն մեծացնելու է իր ախորժակները։

Դե ռազ ոչ ոք չի լսում, այն էլ ասեմ, որ նախնական գնահատականով միայն Գեղարքունիքում թշնամին մոտ 20 կմ ճակատով մտել է մեր տարածք՝ որոշ տեղերում մի քանի հարյուր մետր, իսկ որոշ հատվածներում էլ՝ մի քանի կիլոմետր խորությամբ։

Հենց այդ իրողությունը թաքցնելու համար է, որ նիկոլենք ճանապարհներին ոստիկանության անցակետեր են դրել, արգելում են անկախ լրագրողներին սահմանամերձ գյուղեր մտնել ու մարդկանց հետ խոսել։

Այ դու կկու, ծախված կկու...

Կարեն Վրթանեսյան