ԳՇ պետ Արտակ Դավթյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանել է մի շարք հարցերի։ Դավթյանը հաստատել է Գեղարքունիքի սահմանային հատվածում ռուս խաղապահների տեղակայման մասին տեղեկությունը՝ նշելով, որ բանակցություններ են ընթանում։

Հարցին, թե ադրբեջանական կողմից համաձայնություն կա՞, Դավթյանը պատասխանել է․ «Մենք մեր տարածքում Ադրբեջանին հարցնելու ոչինչ չունենք․ բանակցություններն ընթանում են ռուսական կողմի հետ, որովհետև կան հարցեր․․․ Ոչ մի զիջումներ չենք պատրաստվում կատարել»։

ԳՇ պետի խոսքով՝ հայկական կողմի նպատակն է առանց բախումների իրականացնել ադրբեջանական ստորաբաժանումների հետ քաշումը։