«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Twitter-ում հայտնել է, որ Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանին, ադրբեջանցի զինվորականները սպառնացել են իսպանացի լրագրողներին։
«Իսպանացի լրագրողների խումբը մահվան սպառնալիքի է ենթարկվել ադրբեջանական զինված ուժերի կողմից՝ Գեղարքունիքի մարզում Ադրբեջանի հետ սահմանից ոչ հեռու, ռեպորտաժ պատրաստելու ժամանակ:
Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը դատապարտում է լրագրողների նկատմամբ այս անընդունելի գործողությունը»,- ասված է գրառման մեջ։