ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արտոնել է Իրաքի և Սիրիայի սահմանին իրանամետ խմբավորումների ենթակառուցվածքներին «բարձր ճշգրիտ ավիահարվածներ հասցնելը», ասված է Պենտագոնի պաշտոնական կայքում զետեղված հայտարարության մեջ:
Նշվում է, որ Սիրիայի տարածքում ամերիկյան ավիացիան ոչնչացրել է այն օբյեկտները, որոնք աշխարհազորայիններն օգտագործել են նյութատեխնիկական ապահովման համար:
Ամերիկյան ռազմական գերատեսչությունում հայտարարել են, որ օգտվել են «իրենց ինքնապաշտպանության իրավունքից», որպեսզի վերացնեն սպառնալիքները:
Ավիահարվածի հետևանքով 1 երեխա է զոհվել, 3 մեծահասակ վիրավորվել է, հայտնում է սիրիական SANA գործակալությունը։