Հունիսի 28-ին Բաքվում սկսվել են ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Զորավարժությունները կտևեն մինչև հունիսի 30-ը։ Դրանց մասնակցում է 600 զինվորական, 40 տանկ և այլ զրահատեխնիկա, 20 հրետանային զենք ու տարբեր տրամաչափի ականանետ, 7 ուղղաթիռ, 3 անօդաչու թռչող սարք, մոտ 50 միավոր ավտոմոբիլային տեխնիկա: