Ռուսաստանում ՀՀ դեսպանության էջում հրապարակվել է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Ռուստամ Մուրադովի հայտարարությունը՝ 15 հայ ռազմագերիների վերադարձից հետո:

«Շարունակելով աշխատել եռակողմ հայտարարության պահանջները կատարելու ուղղությամբ՝ անձամբ իմ կողմից Բաքվին են փոխանցվել երկու շրջանների ականապատ դաշտերի քարտեզները:

Իր հերթին ադրբեջանական կողմն ազատ է արձակել 15 հայ ռամզագերու, որոնք Երևան են տեղափոխվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օդանավով:

Ռուսական կողմն այսուհետ ևս աշխատելու է եռակողմ հայտարարության պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ»,-ասված է հայտարարության մեջ: