Հազարավոր իրանցիներ այս օրերին գալիս են Հայաստան պատվաստվելու կորոնավիրուսի դեմ։ Թվիթերում տեսանյութ է հրապարակվել Իրան-Հայաստան սահմանային անցակետից, որտեղ հավաքված են հարյուրավոր իրանցիներ։ Նրանք պատմում են, որ սահմանը հատելը կարող է տևել մինչև 13 ժամ։