ՀՀ ՊՆ-ը հաղորդագրություն է տարածել. «Հուլիսի 17-ին, ժամը 13:30-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները պարբերաբար կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայ դիրքապահները դիմել են հակազդող գործողությունների: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: Ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունը Երասխի սահմանագոտում հարաբերականորեն կայուն է»: