Ինչ է սպասվում 27 տարին լրացած երիտասարդներին, որոնք բանակում չեն ծառայել։ 2004թ-ի մարտի 1-ից գործում է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը: ժամանակին այն իբրև միջանկյալ, ժամանակավոր լուծում էր առաջարկվել, սակայն գործում է ցայսօր:

ԱԺ պատգամավորներ Արման Բաբաջանյանը, Անդրանիկ Քոչարյանը և Մխիթար Հայրապետյանը նախապատրաստել և շրջանառության մեջ են դրել օրենքի նոր նախագիծ, որը, ըստ նրանց, ավելի գործուն մեխանիզմներ է առաջարկում խնդրի լուծման համատեքստում:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին նոր նախագծի հեղինակները:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց, որ այս օրենքն ունի հստակ քաղաքական մեսիջներ…»:

Ա. Քոչարյանի դիտարկմամբ՝ նախկինում զինակոչիկները անմիջապես հայտնվում էին առաջնագծում, դա ստիպում էր փնտրել սողանցքներ, և կոռուպցիայի միջոցով ծնողները առաջնագծից, շատ դեպքերում նաև Հայաստանից հեռացնում էին իրենց զավակներին: Հիմա հսկայական ռեսուրս է կուտակվել, այդ խնդիրը պետք է լուծվի՝ առաջարկելով նաև այնպիսի օրենք, որը կունենա մեսիջ՝ կասեցնելու արտագաղթը»:

«Մենք պետք է պաշտպանության նախարարությանը տանք գործիքակազմ՝ ապագայում բանակում արմատական ռեֆորմներ իրականացնելու համար»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ օրենքն արդեն շրջանառության մեջ է, և այն պետք է քննարկվի նաև պաշտպանության նախարարությունում»:

Արման Բաբաջանյանի խոսքով՝ շատ կարևոր են նոր ուղերձները և նոր նշանակությունը, որ դրված են նոր օրենքի հիմքում:

Մխիթար Հայրապետյանը վստահեցրեց, որ առաջարկվող նախագծում խնդիրներ լուծող փոփոխություններ են առաջարկվում: