«Պատերազմից հետո շատ ուղիղ կանգնում, ճակատիս ասում էին՝ հելի՛ր, իշխանություններին մեղադրի՛ր, կստանաս համապատասխան ֆինանսական հնարավորություններ։ Հայտարարի՛ր, որ իշխանությունները ծախել են էս հողերը ու ասա, որ պատերազմն ի սկզբանե տանուլ տված է եղել, ու դու ոչ մի բանի մասին պրոբլեմ չունես։ Մենք քո կյանքի մասին կհոգանք, քեզ էլ կապահովագրենք ամեն ինչից»,- այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ ՊՆ մամուլի նախկին խոսնակ, պահեստազորի գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը։
Հարցին, թե ով է ասել, Հովհաննիսյանը պատասխանեց՝ կարևոր չի։