Սեպտեմբերի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով մեկ զինծառայող մահացել է, եւս մեկը վիրավոր է: 

ՊՆ-ից նաեւ հայտնեցին, որ վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին տեղեկություններ կհաղորդեն ավելի ուշ:

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը:

Նշենք, որ մամուլի տեղեկությունների համաձայն, տեղի ունեցած դեպքի պատճառը կրկին միջանձնային հարաբերություններն են եղել, որի հետեւանքով էլ կրակել են միմյանց վրա: