ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների (ՕԱՀՈւ ՀՆՈւԿ) կազմի մեջ մտնող հակաթմրանյութային ծառայությունների, ներքին գործերի եւ հատուկ ծառայությունների ստորաբաժանումների «Գրոմ-2021» հատուկ զորավարժությունը կանցկացվի սեպտեմբերի 24-28-ին Հայաստանում, ԲԵԼՏԱ-ին տեղեկացրել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«Զորավարժությունը կանցկացվի ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կառավարման մարմինների եւ կազմավորումների համատեղ պատրաստման 2021թ. պլանին համապատասխան,- ասել է մամուլի քարտուղարը։ Առաջին փուլի ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների եւ Հայաստանի Զինված ուժերի հատուկ նշանակության միավորված խմբերը կփորձարկեն ուսումնամարզական եւ կիրառական առաջադրանքներ բարդ ռելիեֆ ունեցող լեռնային տեղանքում։ Միաժամանակ տեղի կունենա հրամանտարաշտաբային մարզում ՀԱՊԿ ՕԱՀՈւ ՀՆՈւԿ Օպերատիվ շտաբի օպերատիվ կազմի հետ՝ հատուկ գործողության անցկացման պլանավոման եւ անցկացման ուղղությամբ»։


Ուսումնական առաջադրանքների լուծման գործընթացում ՀԱՊԿ անդամ պետությունների հատուկ նշանակության ուժերի ծառայողները Հայաստանի Զինված ուժերի եւ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների հետ համատեղ կփոխգործակցեն, ձեռք կբերեն փորձ եւ հատուկ գործողությանը մասնակցելու հմտություններ մարտականին առավելագույն մոտեցված պայմաններում։

«Զորավարժության երկրորդ փուլի ընթացքում տեղի կունենան մարտական զենքից տակտիկական հրաձգության մրցումներ, կիրականացվեն գործողություններ հատուկ նշանակության ուժերի միավորված օպերատիվ-մարտական խմբերի գործողություններ ըստ նշանակության խնդիրներ լուծելու համար»,- ավելացրել է Վլադիմիր Զայնետդինովը։