ՀՀ նախագահի հրամանագրով՝ Սամվել Պողոսյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ։ Այդ մասին տեղեկացնում է նախագահի լրատվական ծառայությունը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Սամվել Պողոսյանին նշանակել Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ»,- ասված է նախագահի հրամանագրում: