Ադրբեջանը շահագրգռված է գնելու JF-17 Thunder պակիստանյան կործանիչներ։ Սա օրակարգի կարեւոր հարցն է։ Այս մասին հայտարարել է Իսլամաբադում Ադրբեջանի դեսպանության ռազմական կցորդ Մեհման Նովրուզովը, տեղեկացնում է Ինտերֆաքսը։

Ինչպես նշել է դիվանագետը, Ադրբեջանի ՌՕՈւ-ն լուրջ ջանքեր է գործադրում իր միջոցները, հատկապես կործանիչներն արդիականացնելու համար, եւ այս ուղղությամբ համատեղ աշխատանք է տարվում Պակիստանի հետ։


JF Thunder-ը չին-պակիստանյան համատեղ արտադրության ռմբակոծիչ է։ Չինաստանի ՌՕՈւ-ում ինքնաթիռը կոչվում է Chengdu FC-1 Xiaolong։ JF-17-ի վերջին մոդիֆիկացիան 25 մլն դոլարից մի փոքր ավելի արժե։