Hraparak.am-ը գրում է․ «Քիչ առաջ «Հրապարակի» խմբագրություն է զանգահարել պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանի եղբայրը՝ Հայկ Մանուկյանը և հայտնեց, որ 5 րդ օրն է մարտական հերթապահության գնացած եղբորը չեն կարողանում գտնել։


«Իր հետ խոսալուց հետո չկա ու չենք կարում։ Զանգում եմ Պաշտպանության նախարարություն, ասում են՝ որոնողական աշխատանքները կատարվում են։ Մարդու իրավունքների պաշտպանություն (ՄԻՊ գրասենյակ) և այլն, որտեղ դիմում ենք՝ նորություն չկա։ Ու ամեն օր զանգում ենք, անջատում են, իր կինը գնացել էր զորամաս, ասել էին՝ տեղում չէ» ,- ասաց անհետացածի եղբայրը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ից մինչ այսօր հայտնած ժլատ հաղորդագրոթյունների մեջ Պաշտպանության նախարարությունը որևէ բառ իսկ չի ասել կորած, անհայտ կորած զինծառայողների մասին։

Զինվորականը մարտական դիրքեր բարձրացել է Վայքում։ Հարազատներն այս օրերին ահով նայում են ադրբեջանցիների նկարահանած կադրերը, թե ինչպես են քշում հայ զինվորականներին։ Բայց Վահեին այդ կադրերում չեն տեսել։ ««Կարմիր խաչն էլ է հետաքրքրվել, ասին՝ 90 տոկոսով ստեղ չի» ,-ասաց կորած զինվորականի եղբայրը։ Սկզբից մտածել են, որ գերի է, բայց «Կարմիր խաչից» ասել են, որ չէ, այնտեղ չէ՝ չկա։

Հայկը ասաց, որ զորամասից անհետացել է միայն իր եղբայրը։
Զորամասից հայտնել են, որ Վահեին զանգ է եկել ու նա խոսելու համար դուրս է եկել։ Խոսել են նաև տեղակալի հետ, որն ասել է՝ դիրքերում ենք, ման ենք գալիս, նորություն չկա»։