Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել էր, որ հայկական կողմն ունի 10 զոհ, ըստ օրաթերթի զոհերը Նորավան գյուղի ծառայողներ էին։ ArmDaily.am-ը կապ հաստատեց Նորավան գյուղի գյուղապետ Սլավիկ Պապյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց, որ կա 10 զոհ, նրանք Նորավանի ծառայողներ էին, այժմ գյուղում իրավիճակը շարունակում է լարված մնալ։

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ այս պահին Գորիսում և Սիսիանում կրակոցներ են լսվում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ թշնամու զինվորները փորձել են հասնել Գորիս-Երևան ճանապարհ և այն վերցնել իրենց տիրապետության տակ, ինչը չի հաջողվել։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ թշնամին գնդակոծում է Սյունիքի դիրքերը։ Ընթանում են տեղային մարտեր։ Իսկ ավելի ուշ ՊՆ-ն հայտարարեց 4 վիրավորների մասին։

ՊՆ-ի տարածած վերջին հաղորդագրության մեջ ասվում էր, որ ՀՀ արևելյան սահմաններում մինչև հիմա սահմանային իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեդա Մակարյան