«Ազատագրում» շարժումը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Երեկ գիշեր ադրբեջանական տելեգրամյան ալիքները տեղեկատվություն էին տարածել Տավուշի մարզում տեղի ունեցած փոխհրաձգության մասին։ Այդ ժամանակ մենք փորձեցինք ստուգել տեղեկությունը։ Տավուշի ուղղությամբ գտնվող բոլոր տղաների հեռախոսներն այդ պահին անջատված էին։ Փորձեցինք տեղեկությունը ճշտել այլընտրանքային աղբյուրների միջոցով։ Արդյունքում պարզվեց, որ ՏԱՎՈՒՇՈՒՄ ՀԱՆԳԻՍՏ Է։
Սիրելի հայրենակիցներ, խնդրում ենք չտրվել թշնամու և ամեն տեսակ «շների» սադրանքներին, որոնք պարզապես փորձում են ինքնահաստատվել»: