«Արարատի մարզի Սայաթ–Նովա գյուղում միջոցառում էր կազմակերպված, այնտեղ էր նաև Կոմանդոսը, երբ դուրս էինք գալիս, առաջարկեցի իրար հետ գնանք Երևան ու ողջ ճանապարհին հետաքրքրվում էի նրանից ապրիլյան պատերազմի մասին։ Ի՞նչ էր դա, Արկադի Տեր–Թադևոսյանն էլ ասաց՝ «это была разведка боем», այսինքն՝ ինքն իր համոզմունքն էր հայտնում, որ դա հետախուզական գործողություն է․ հետախուզական գործողությունը նախորդում է պատերազմական որոշակի պլանի կիրառմանը, փորձարկվում է ու որոշակի սրբագրումներ է արվում»,- առցանց հարցազրույցի ժամանակ ասաց վարչապետ Փաշինյանը: