Բելառուսի նախագահն ասել է, որ իրավիճակը երկրի հարավային սահմաններում տագնապալի է, փոխանցում է БЕЛТА-ն: «Ուկրաինան շարունակում է համալրել ուժերը՝ կենտրոնացնելով «արմատական ազգայնականներից» կազմված ազգային գվարդիայի ստորաբաժանումները: Եվ այդ ամենը՝ մեր պետական սահմանին մոտ՝ միգրանտների դեմ պայքարի քողի տակ: Միգրանտներն այնտեղ նույնիսկ ամենավատ երազում չեն հայտնվի: Ուկրաինայից իրենց մարդիկ են փախչում, իսկ նրանք պետք է «պաշտպանվեն Բելառուսից եկող միգրանտներից»,- ասել է Լուկաշենկոն: