Ինքն իրեն հարգող ժողովուրդն իր ինքնապաշտպանության հույսը դնում է նախ իր բազկի իր զենքի վրա: Գ. Նժդեհ

1991 թ., Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, Մինիստրների խորհրդում ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե, իսկ հոկտեմբերի 5-ից, ՀՀ նախագահի հրամանով, պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: 1992 թ. հունվարի 28-ին պատմական որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ»՝ այդ կերպ հայտնելով Հայկական Ազգային Բանակի ստեղծման մասին: Լինելով պաշտպանության նախարարի պաշտոնում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսպես է բնութագրել բանակի անցած ճանապարհը. «Մեր բանակը կարճ պատմական ժամանակահատվածում` անցնելով ծանր փորձություններ՝ պատերազմներով և բանակի խաղաղ կառուցմամբ, թրծվել է և դարձել մեր անկախության գլխավոր երաշխիքը և այսուհետ հպարտության և ներշնչման աղբյուր է»:

Հայկական Բանակի ձևավորման և զարգացման մասին խոսելով` կարելի է առանձնացնել երեք հիմնական փուլ: Առաջին փուլում (1989 թ. փետրվարից` 1992 թ. մայիս)՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների սրացման շրջանում, կամավորների ջոկատները ապահովում էին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Երկրորդ փուլը (1992 թ. հունիսից` 1994 թ. մայիս) կապված է պատերազմական պայմաններում ազգային Բանակի ձևավորման հետ: Երրորդ փուլը (1994 թ. հունիսից մինչև մեր օրերը) կոչում են «բանակի կառուցում»: Հայաստանի պաշտպանության նախարարի խոսքերով` խաղաղ պայմաններում հիմնական ուշադրությունը սևեռվում է զորքերի տեսակների զարգացմանը, բանակի և հասարակության միջև կապի ամրապնդմանը և զինծառայողների կյանքի պայմանների բարելավմանը: 2007 թ. հունվարին Հայաստանի բանակը նշել է հիմնադրման 15-ամյակը: Փորձագետները կարծում են, որ Հայաստանի բանակը իրավապես կարելի է համարել ամենամարտունակը տարածաշրջանում: