Այսօր Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 8 գերեվարված զինվորական։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի գերիների, անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը։

Նշվում է, որ զինվորականները գերեվարվել էին 2021 թվականի նոյեմբերի 16-ին Քարվաճառի հատվածում։

Հանձնաժողովում հայտարարել են, որ դրա դիմաց Երևանը պետք է Բաքվին տեղեկատվություն տրամադրի հայ-ադրբեջանական առաջին պատերազմի ժամանակ զոհված և, ենթադրաբար, զանգվածային գերեզմաններում թաղված ադրբեջանցի զինվորների և խաղաղ բնակիչների, ինչպես նաև նման զանգվածային հուղարկավորության վայրերի գտնվելու մասին տեղեկատվություն։

Հիշեցնենք` 2021–ի դեկտեմբերի 29–ին Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Բոլորը նոյեմբերի 16-ին Հայաստանի սահմանին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի հետևանքով գերեվարված զինծառայողներից են։
Դրանից առաջ` 2021թ–ի դեկտեմբերի 4-ին, Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել նոյեմբերի 16-ին Սյունիքի սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինվորականի։