ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ անցած գիշեր Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռային հարված են հասցրել սիրիական Դամասկոս նահանգին։

Ինչպես ճեպազրույցում նշել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, դերծովակալ (կոնտրադմիրալ) Օլեգ Ժուրավլևը, Իսրայելը նախ հրթիռային հարձակում է իրականացրել Բեյրութի հարավ-արևելյան օդային տարածքից։ Սիրիայի հակաօդային պաշտպանությունը մի քանի հրթիռ է խոցել. որոշ ժամանակ անց հարձակումը կրկնվել է։

Եվս մի քանի ժամ անց իսրայելական ռազմաօդային ուժերի չորս մարտավարական F-16 կործանիչներ, չհատելով Սիրիայի օդային տարածքը, գրոհել են Դամասկոսի նահանգի Կիսվա գյուղի տարածքում գտնվող թիրախները։

Ընդհանուր առմամբ, սիրիական հակաօդային պաշտպանությունը ռուսական արտադրության զինատեսակներով ութ հրթիռ է ոչնչացրել։