Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել` պնդելով, թե փետրվարի 23-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Տեղեկացվում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, թե իբր Հայաստանի զինված ուժերի կողմից Քարվաճառի ադրբեջանական դիրքերը գնդակոծվել են: Ըստ նրանց, կրակոցները գրանցվել են գիշերը ժամը 03 ։ 55-ին։