Արցախի  հավաստի աղբյուրներից Hraparak.am-ին հայտնեցին, որ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղն այս պահին ռմբակոծության մեջ է։ Թշնամին ամբողջ գիշեր ականանետերով կրակել է գյուղի վրա։ Եթե մինչ այս կրակում էին Խրամորթի հարակից տարածքներին, ապա այժմ թիրախավորվել է ամբողջ գյուղը։ Գիշերը բնակիչներն իրենց ուժերով դուրս են եկել գյուղից։

Ավելի վաղ հայտնել էին, որ այսօր ժամը 10:35-ին, իր տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս հակառակորդի կողմից արձակված նռնականետից մեջքից վիրավորվել է 1971 թվականին ծնված Սուրեն Բաղդասարյանը։ Ականը պայթել է տան բակում.


Տղամարդուն անմիջապես տեղափոխել են բուժհաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։