Արցախում մարտական դիրքում զոհված 32-ամյա Արարատ Թևոսյանը ծնունդով Հադրութից էր, մասնակցել է 44-օրյա պատերազմին: Հադրութում հայրենի օջախը կորցնելուց հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Հայաստանի Արարատի մարզ, սակայն Արարատ Թևոսյանը որոշել է շարունակել պաշտպանել Արցախը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է «Ազատագրում»-ը: