Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր հայտնել է, որ 44 օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմից վիրավորում է ստացել 11.110 զինծառայող։

Եթե անգամ այս թիվը համարենք ստույգ (թեև քիչ է հավանական և իրականում ավելի մեծ թիվ պետք է եղած լինի) և սրանք գումարենք նաև սպանվածների պաշտոնական թիվը՝ 2908 + 6 անհետ կորած (էլի քիչ է հավանական, որ արտացոլի իրականությունը), կհասկանանք, որ իրականում հայկական կողմը ոչ թե պարտվել է, այլ դարձել պարզ դավաճանության, կամ ամենամեղմ բնութագրմամբ՝ գործող իշխանությա հանցավոր թուլամորթության և հանձնվողականության զոհը։

Թշնամին իր ունեցած հսկայական սպառազինությամբ և արտաքին աջակցությամբ եղել է արյունաքամ եղած, և հարց է առաջանում, թե արդյո՞ք ունակ էր լինելու շարունակելու ռազմական գործողությունները, եթե դիմացինը հանդես բերեր քաղաքական կամք և բարոյական պատասխանատվություն առնվազն արդեն նահատակվածների հիշատակի հանդեպ, չստորագրեր ամոթալի հայտարարության տակ և թույլ տար՝ շարունակելու պայքարը։