Ուկրաինացի դեսանտայինները Խարկովի մարզում ռուսական Ka-52 Alligator ուղղաթիռ են խոցել, հայտնում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը։

«Ուկրաինայի Զինված ուժերի օդադեսանտային հարձակման ուժերի զինծառայողները Խարկովի մարզում ոչնչացրել են ևս մեկ ռուսական Կա-52 ուղղաթիռ: Կա-52-ի արժեքը կազմում է մոտ 16 միլիոն դոլար»,- ասվում է զեկույցում։