Ուոլտեր Օրտմանը երկու կարեւոր իրադարձություն է նշել. տոնել է 100-ամյա հոբելյանն ու համաշխարհային ռեկորդ սահմանել միեւնույն ընկերությունում աշխատանքի տեւողությամբ:

Գինեսի ռեկորդների գրքի համաձայն՝ Օրտմանն ընդամենը 15 տարեկան է եղել, երբ սկսել է որպես առաքիչի օգնական աշխատել Սանտա Կատարինայում գտնվող Industrias Renaux S.A. տեքստիկ ընկերությունում, որն այժմ հայտնի է RenauxView անունով:

Սկսելով առաքիչի օգնականի աշխատանքից՝ Օրտմանը պաշտոնի բարձրացում է ստացել՝ հասնելով վաճառքի բաժնի մենեջերի պաշտոնին:

Աշխատանքը RenauxView ընկերությունում հնարավորություն է տվել նրան ճամփորդել Բրազիլիայի ողջ տարածքով, հանդիպել տարբեր երկրների ներկայացուցիչներին: Տղամարդն ամեն օր սպորտով է զբաղվում եւ ամեն առավոտ գնում է գրասենյակ:

Իր 84-ամյա կարիերայի ընթացքում Օրտմանը հասկացել է նաեւ, որ հաջողության գաղտնիքը քո առաջ դրված խնդրի վրա կենտրոնանալն է:

Գինեսի ռեկորդների գրքում նշված չէ՝ ծրագրում է Օրտմանն արդյոք թոշակի գնալ, թե ոչ: