Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կարդացի, որ Ռուստամ Մուրադովն Ուկրաինայում վիրավորվել է, իսկ նրա եղբորորդին՝ զոհվել: Ականատեսն ինձ պատմել է, որ երբ Գլխավոր շտաբը Նիկոլ Փաշինյանի դեմ էր դուրս եկել, Մուրադովը մտել է Գլխավոր շտաբ, բոլորը վախից փակվել են իրենց սենյակներում, Մուրադովն Օնիկ Գասպարյանին ասել է՝ իրենք ռազմական հեղաշրջում չեն ընդունելու։
Մուրադովն էր Ադրրբեջանից ինքնաթիռով բերել իմ սանիկի՝ ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանի դին և փոխանցել ադրբեջանցիների խոսքը՝ Տարոնը հերոս էր, նրան թաղեք հերոսի պես»: