Ճապոնիան և ԱՄՆ-ն Ճապոնական ծովի վրա ռազմաօդային ուժերի վարժանքներ են անցկացրել 8 կործանիչների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Ճապոնիայի ՊՆ-ն, փոխանցում է RIA Novosti-ն:

Նշվում է, որ զորավարժությունները նպատակաուղվված էին հաստատելու պատրաստակամությունը անհապաղ պատասխանին և էլ ավելի ուժեղացնելու Ճապոնիայի և ԱՄՆ-ի միությունը:

«Ինքնապաշտպանական ուժերն ու ԱՄՆ-ի զինվորականները մշտապես սերտորեն համագործակցում են մեր երկրի պաշտպանությունն ու տարածաշրջանում խաղաղություն ու կայունության ապահովելու համար»,-նշվում է հայտարարության մեջ:

Զորավարժություններին մասնակցել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի 4 F-16 և Ճապոնիայի ինքնապաշտանության ռազմաօդային ուժերի 4 F-15 կործանիչ: