«Պատերազմից հետո ադբեջանական բանակը դարձել է առավել ուժեղ թե՛ սպառազինության, թե՛ մարտունակության տեսանկյունից»,- Քարվաճառ այցի ժամանակ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Ստորագրել ենք ամենաարդիական զենքի ձեռքբերման նոր պայմանագրեր, Ադրբեջան են բերվում նոր զենքեր, ժամանակակից տեխնիկա»,- ասել է նա: